Թուրքիան ակնկալում է Հայաստանից հեռանալ առնվազն 5 մեդալով

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ի առավոտյան Եր-ան ժամանեց Թուրքիայի բռնցքամարտի պատանեկան հավաքականը, որը ներկայացուցիչներ է հայտավորել բոլոր 13 քաշային կարգերում: Թուրքիայի հավաքականի ավագ մարզիչ Մալիկ Բեյլարօղլուի խոսքերով, նրա սաները լավ մարզավիճակում են գտնվում եւ պատրաստ են պայքարել մրցանակային տեղերի համար:



«Մեր թիմը բավական լավ է պատրաստված - ֆիզիկապես, - հոգեբանորեն, տղաները լավ մարզավիճակում են: Այս առաջնությունում մենք ակնկալում ենք նվաճել նվազագույնը հինգ մեդալ», - մատնշել է Բեյլարօղլուն:



Մարզչի խոսքերով` Թուրքիայի հավաքականն աշխարհի առաջնության նախապատրաստական շրջանում անցկացրել է մի քանի ուսումնամարզական հավաք Ռուսաստանի, Ուկրաինայի - Բուլղարիայի հասակակիցների հետ, մարզիկներից մի քանիսը միջազգային մարտերի փորձ ունեն:



Ներկայումս Երեւանում են գտնվում Ավստրալիայի, Թայվանի, Ուկրաինայի, Անգլիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Պուերտո Ռիկոյի, Բելառուսի, Կորեայի, Մարոկկոյի, Դոմինիկյան Հանրապետության, Ղազախստանի, Իռլանդիայի, Լիտվայի, Լատվիայի եւ Թուրքիայի հավաքականները:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---