Global Firepower-ի ռազմական հզորության վարկանիշում ՀՀ-ն տարածաշրջանում նախավերջինն է![]() 14 հունվարի 2025 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Global Firepower վերլուծական ռեսուրսի 2025 թվականի ռազմական հզորության վարկանիշում Հայաստանը բարելավել է դիրքերը և զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը՝ տարածաշրջանային երկրներից առաջ անցնելով միայն Վրաստանից, որը մեկ տարում նահանջել է 10 հորիզոնական` 84-րդ տեղը զիջելով Չադին ու հայտնվելով 94-րդ տողին։ Տարածաշրջանային երկրներից առաջատար է ՌԴ-ն՝ հայտնվելով 2-րդ հորիզոնականում (PwrIndx 0.0788)։ Թուրքիան 9-րդ հորիզոնականում է (PwrIndx 0.1902), Ադրբեջանը՝ 60-րդ (PwrIndx 1.2531), գրում է Factor.am-ը։ Իրանը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը, իսկ, օրինակ, Ուկրաինան՝ 20-րդ։ PowerIndex ինդեքսը կազմվում է՝ հաշվի առնելով ավելի քան 60 գործոն։ Հետազոտողները վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առել երկրի ֆինանսները, ռեսուրսները, նյութատեխնիկական ապահովումը, ավիացիան, ռազմածովային կարողությունները, ռազմական անձնակազմը և այլ հարցեր: Որքան բարձր է դիրքը (և որքան ցածր է միավորը), այնքան ուժեղ է բանակը: Նոր վարկանիշային աղյուսակը ներառում է 145 երկիր։ Առաջին հորիզոնականը զբաղեցնում է ԱՄՆ-ն, երկրորդ հորիզոնականը կիսել են Ռուսաստանը և Չինաստանը: Լավագույն հնգյակում հայտնվել են նաև Հնդկաստանն ու Հարավային Կորեան, իսկ լավագույն տասնյակում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Թուրքիան և Իտալիան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |