Հանրապետական շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը կվերանայվի![]() 14 հունվարի 2025 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2024-ին ներդրված միասնական շտապօգնության ծառայությունը 2025-ին կընդգրկի արդեն ամբողջ հանրապետությունը, կվերանայվի աշխատակիցների աշխատավարձը: Այդ մասին 2024-ն ամփոփող ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշել է, որ 2024-ին Հայաստանի հյուսիսային հատվածն արդեն սպասարկվում է Գյումրու նորաստեղծ օպերացիոն կառավարման կետից, հայտնում է Արմենպրեսը։ «Այս տարի շտապօգնության միասնական ծառայությունը կընդգրկի ամբողջ հանրապետությունը: Օպերատիվ կառավարման նոր կենտրոնի աշխատանքները՝ վերանորոգման և հագեցման, այս տարի արդեն մեկնարկել են: 2025-ին կվերանայենք Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձը»,-ասել է նախարարը։ Ավանեսյանն ընդգծել է, որ փոփոխությունը հանգեցրել է նրան, որ կրճատվել է կանչի ժամանակը։ «Միջինում չորս րոպեի ընդհանուր կանչի կրճատում ունենք Շիրակի, Լոռու մարզերում»,-ավելացրել է նախարարը: Ընթերցեք նաև․ Նախարար․ Ջրծաղիկի դեմ պատվաստանյութն արդեն գնված է, բայց դեռ չի ընդունվել՝ հավանաբար, կներդրվի փետրվարից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |