Թուրքիան մտադիր է տնտեսական աջակցություն ցուցաբերե՞լ Հայաստանին

PanARMENIAN.Net - Թուրքիան դեմ չէ հայ-թուրքական սահմանի բացմանը, դրանից կշահեն երկու կողմերը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Մուշի երիտասարդների միության նախագահ Սալիհ Յուսեն: Նրա կարծիքով, Հայաստանը պետք է հանգուցալուծի ղարաբաղյան հակամարտությունը Թուրքիայի մասնակցությամբ: «Թուրքիան չի կարող չաջակցել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում: Սա պետական տեսակետն է, որ հնչեցրել են երկրի վարչապետն ու նախագահը: Եթե Հայաստանը հրաժարվի Լեռնային Ղարաբաղից, լավ կլինի ողջ տարածաշրջանի համար: Սահմանները կբացվեն ու Թուրքիան տնտեսական աջակցություն ցույց կտա Հայաստանին, ինչն, ըստ իս, անհրաժեշտ է Հայաստանին»,-ասել է Յուսեն:



Պատասխանելով այն հարցին, թե որքանով ճիշտ է Թուրքիայի կողմից միջամտել Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի հակամարտությանը, Սալիհ Յուսեն ասել է, որ «Ղարաբաղի հարցում ադրբեջանցիներն ու թուրքերը միասնական դիրքերից են հանդես գալիս»:



Մինչդեռ, վերջերս կտրուկ ավելացել է ադրբեջանական բնակչության հոսքը Կարս, Էրզրում ու Իգդիր, որոնք սահմանակից են Հայաստանին: Հայ-թուրքկան հարաբերությունների հնարավոր կարգավորման դեպքում, այդ քաղաքների բնակչությունը կարող է սադրանքներ սկսել սահմանում»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---