Ամատունի. ԿԽՄԿ ներկայացուցիչները հունվարին տեսակցել են Բաքվում պահվող հայերին![]() 15 հունվարի 2025 - 14:48 AMT PanARMENIAN.Net - ԿԽՄԿ ներկայացուցիչները հունվարին հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող հայերին, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Այդ մասին ասել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին, հայտնում է Factor.am-ը։ Նրա փոխանցմամբ՝ տեսակցության ընթացքում նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։ Դեկտեմբերին ևս ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել էին Բաքվում պահվող հայերին։ Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը կմեկնարկի հունվարի 17-ին։ Այդ մասին հայտնել է դատական կոլեգիայի անդամ Անար Ռզաևը։ Այդ օրը կորոշվի, թե դատավարությունն ինչ ռեժիմով է ընթանալու՝ փակ թե բաց, չի բացառվում, որ գործընթացի մի մասը փակ դռների ետևում անցնի։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |