Նիկոլա Պեռնոյի «Հայաստան. Ժառանգության հող» ֆիլմը ցուցադրվում է Բելգիայի մշակութային կենտրոններում![]() 16 հունվարի 2025 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիացի լուսանկարիչ և կինոռեժիսոր Նիկոլա Պեռնոյի «Հայաստան. Ժառանգության հող» ֆիլմը ցուցադրվում է Բելգիայի խոշոր մշակութային կենտրոններում՝ «Exploration du Monde»-ի հետ համատեղ։ Ֆիլմի առանձնահատկությունն այն է, որ ցուցադրության ժամանակ ռեժիսորը ներկա է և կենդանի մեկնաբանություններ է տալիս, ինչը հանդիսատեսին թույլ է տալիս առավել անմիջականորեն զգալ ներկայացված պատմությունները։ Այս նորարարական մոտեցումը՝ համադրելով կենդանի ներկայացումը, կոնֆերանսը և կինոն, հանդիսատեսին առաջարկում է եզակի փորձառություն։ «Սա ոչ միայն աշխարհագրական կամ ժառանգության վերաբերյալ ֆիլմ է, այլ ավելի շատ հայի ոգու հետքերով գնալ է», – ասել է Նիկոլա Պեռնոն, հայտնում է Արմենպրեսը։ Ռեժիսորը, որը երկար տարիներ ապրել է նախկին Խորհրդային միության տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, Տաջիկստանում և Վրաստանում, Հայաստանի հանդեպ առանձնահատուկ սեր է տածում։ Ֆիլմը չի սահմանափակվում հայտնի թեմաներով, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը կամ Հայոց ցեղասպանության պատմությունը։ «Ֆիլմի մոտեցումը տարբերվում է՝ ընդգրկելով մարդկային հանդիպումներ, զրույցներ, ժպիտներ և ճամփորդության պատահական պահեր՝ միաժամանակ ուսումնասիրելով երկրի հարուստ մշակույթը և պատմությունը», – նշել է Պեռնոն։ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը ընդգծել է ֆիլմի նշանակությունը։ «Ֆիլմը հիանալի կերպով ներկայացնում է ինչպես Հայաստանի պատմությունը, հայկական մշակույթն ու հային, այնպես էլ Հայաստանի ներկայիս ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Բայց առաջին հերթին սա ֆիլմ է Հայաստանի մարդկանց մասին։ Ֆիլմը շատ պատկերավոր կերպով ներկայացնում է մարդկանց կենցաղը, ցանկություններն ու երազանքները», – ասել է դեսպանը։ Ֆիլմը անդրադառնում է բազմաթիվ թեմաների, ինչպիսիք են հայկական խոհանոցը, գինու ավանդույթները, հյուրընկալությունը և Հայաստանի դերը Մետաքսի ճանապարհում։ Նիկոլա Պեռնոյի համար Հայաստանը միայն գեղեցիկ տեսարանների երկիր չէ։ «Կա մի ձայն, որն ուղղված է համայն աշխարհին՝ հիշեցնելով Հայաստանի պատմական դերը և ներկայիս մարտահրավերները։ Հայերն այսօր իրենց անբարենպաստ պայմաններում են զգում՝ շրջապատված սպառնալիքներով։ Նրանք կոչ են անում աշխարհին չմոռանալ իրենց», – ընդգծում է Պեռնոն։ Չնայած դրան, ֆիլմը նախատեսված է բոլորի համար՝ թե՛ սկսնակների, թե՛ փորձագետների, առաջարկելով Հայաստանի վերաբերյալ ընդհանուր և խորքային ուսումնասիրություն։ 2021 թվականին Հայաստան կատարած առաջին այցելության ժամանակ ռեժիսորը տեղեկացել է դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի մահվան մասին, ինչը դրդել է նրան կապ հաստատել 13-ամյա դուդուկահարի հետ։ Երիտասարդ երաժիշտն իր ստեղծագործություններով հարստացրել է ֆիլմը։ Դուդուկի մեղեդիները ուղեկցում են ֆիլմը, հաղորդելով խոր զգացմունքներ։ Հայաստան կատարած տասնյակ այցելություններից հետո, որոնցից վերջինը 2024 թվականին է եղել, Նիկոլա Պեռնոն շարունակում է իր կապերը Հայաստանի և հայ ժողովրդի հետ։ Ֆիլմը նրա խոսքերով հարգանքի տուրք է՝ նվիրված հայկական մշակույթին և պատմությանը։ Ֆիլմի հաջորդ ցուցադրությունը նախատեսված է Շվեյցարիայում։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |