Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ–ում գույքի գնահատման համաձայնագրին![]() 16 հունվարի 2025 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել գույքի գնահատման ոլորտում համագործակցության մասին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համաձայնագրին։ Կարգավորման նպատակն է սահմանել տեղեկատվական փոխգործակցության կարգը։ Այն ուղղված է ԵԱՏՄ անդամ պետությունների վարչական համագործակցության ապահովմանը` գույքի գնահատման ծառայությունների միասնական շուկայի միության շրջանակներում գործունեությունը ապահովելու նպատակով: Համաձայնագիրը նախատեսում է ընթացակարգ, որի շրջանակում ԵԱՏՄ անդամ երկրների իրավասու մարմինները, այդ թվում՝ Հայաստանում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, տեղեկատվություն կփոխանակեն նորմատիվային ակտերի, մասնավոր գնահատողների ռեգիստրների և շուկայի վերաբերյալ կազմված հաշվետվությունների մասին։ 2024 թվականի սեպտեմբերին նախագիծը հաստատվել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |