Քաղաքապետ Ասատրյան․ Գլենդելը վերադառնում է բնականոն կյանքի

Քաղաքապետ Ասատրյան․ Գլենդելը վերադառնում է բնականոն կյանքի

PanARMENIAN.Net - Հրդեհների հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակից հետո ԱՄՆ Կալիֆոռնիյաի Գլենդել քաղաքը վերադառնում է բնականոն կյանքի։ Այդ մասին իր տեսանյութում հայտարարել է քաղաքապետ Էլեն Ասատրյանը։

Նա հայտնել է, որ արտակարգ իրավիճակի մակարդակը Գլենդելում նվազեցվել է՝ 2-րդից մինչև 3-րդ մակարդակ:

«Ձեր տոկունությունն ու մեր թիմերի նվիրված աշխատանքը թույլ տվեց նվազեցնել վտանգը մինչև 3-րդ մակարդակ ... Մեր բնակիչների, բիզնեսի և քաղաքապետարանի անձնակազմի ուժը, միասնությունը և աջակցությունն անհավանական էին: Եկեք շարունակենք վերակառուցել, աջակցել միմյանց և ամրապնդել այն կապերը, որոնք Գլենդելը դարձնում են առանձնահատուկ: Մենք արտասովոր մարդկանց համայնք ենք և միասին կարող ենք հաղթահարել ամեն ինչ», - ասել է Ասատրյանը:

Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները 24 մարդու կյանք են խլել։ Հիմնովին այրվել է Փասադենայի հայկական վարժարանը, շատերը զրկվել են իրենց տներից

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---