Ֆիզկուլտ ինստիտուտը կղեկավարի Տիգրան Սիմոնյանը

Ֆիզկուլտ ինստիտուտը կղեկավարի Տիգրան Սիմոնյանը

PanARMENIAN.Net - Գործադիրը հաստատել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում Տիգրան Սիմոնյանի ընտրության արդյունքները:

Ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը տեղի է ունեցել 2024 թ. դեկտեմբերի 10-ին: Մրցույթին մասնակցելու համար գրանցվել էր մեկ հավակնորդ՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Սիմոնյանը:

Ընտրական գործընթացը տեղի է ունեցել ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի 20 անդամից 18-ի մասնակցությամբ: Մեկ փուլով անցկացված գաղտնի քվեարկության արդյունքներով Տիգրան Սիմոնյանը ստացել է 17 կողմ և 1 դեմ ձայն՝ ընտրվելով ինստիտուտի ռեկտոր 5 տարի ժամկետով:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Տիգրան Սիմոնյանն արդեն իսկ շուրջ 1 տարի բուհի ժամանակավոր պաշտոնակատարն է եղել և այս ընթացքում կարողացել է ապահովել բուհի բնականոն գործունեությունը:

Սիմոնյանն իր խոսքում ընդգծել է իր ստանձնած պատասխանատվության կարևորությունը։

«Բուհը նաև պատասխանատվություն է զգում՝ մասնակցելու այն աշխատանքներին, որոնք հաստատվել են անցած տարի Կառավարության կողմից, մասնավորապես՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ռազմավարության ծրագրի աշխատանքներին: Հավատացեք, որ բուհն ամենայն պատասխանատվությամբ է մոտենալու նաև այս հարցերին»,–ասել է նա։

Վարչապետը շնորհավորել է նորընտիր ռեկտորին և հաջողություն մաղթել:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---