«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորը ածելիով վնասել է 2 աշխատակցի![]() 16 հունվարի 2025 - 17:10 AMT PanARMENIAN.Net - «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը, օգտվելով ածելիի սայրից, վնասվածքներ է հասցրել հիմնարկի երկու աշխատակցի՝ դեմքի հատվածում, հայտնում է «Հետքը»։ Կալանավորը հրաժարվել է մասնակցել դատական նիստին և ագրեսիվ վարքագիծ է դրսևորել այն բանից հետո, երբ աշխատակիցները պահանջել են, որ նա գրավոր նշի իր հրաժարման պատճառը: Արդյունքում, լեզվի տակ թաքցրած ածելիի սայրով նա վնասել է երկու աշխատակցի: Քրեակատարողական ծառայությունը հաստատել է միջադեպի փաստը։ Ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը նշել է, որ «2025թ. հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ Ռ․Պ․-ին դատական նիստի տեղափոխելու նպատակով քրեակատարողական ծառայողները ուղեկցել են հիմնարկի համապատասխան տեղամաս, որտեղ նա դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, չի ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին եւ թաքցրած ածելու սայրով վնասվածքներ է պատճառել ծառայողներից երկուսին՝ դեմքի հատվածում»։ Միջադեպից անմիջապես հետո կալանավորը վնասազերծվել է, իսկ տուժած աշխատակիցներին տեղում տրամադրվել է առաջին բուժօգնություն: Այնուհետև նրանք տեղափոխվել են բուժհաստատություն: Դեպքի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակում Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանն ասել է, որ «փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում դեպքի օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ»: Հաղորդվում է, որ նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, սակայն դրանց արդյունքները դեռ չեն հրապարակվել: Նախաքննության շրջանակում տուժող ճանաչված երկու անձինք արդեն հարցաքննվել են: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |