Սիրիան արգելել է մուտքն Իրանի ու Իսրայելի քաղաքացիների համար․«Թուրքական ավիաուղիները» վերսկսում է թռիչքները![]() 17 հունվարի 2025 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Սիրիան արգելել է մուտքն Իրանի ու Իսրայելի քաղաքացիների համար։ Այդ մասին հայտարարությունը տեղադրված է «Թուրքական ավիաուղիների» (THY) պաշտոնական կայքում, որը վերսկսում է թռիչքները դեպի Դամասկոս, գրում է Turkiye today-ը։ Սիրիայի կառավարության կողմից մուտքի սահմանափակումներ են հաստատվել նաև լիբանանցիների համար, որոնք կարող են մուտք գործել երկիր, եթե մեկ ծնողը սիրիացի է կամ ունեն վավեր կացության իրավունք կամ վիզա այլ երկրից։ Լրագրողները պետք է ունենան հատուկ թույլտվություն մուտքի համար։ «Թուրքական ավիաուղիների» թռիչքների վերսկսման որոշումը կայացվել է Թուրքիայի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորման վերջին քայլերի շրջանակում։ THY-ն դադարեցրել էր իր թռիչքները Սիրիա ավելի քան տասնամյակ առաջ՝ քաղաքացիական պատերազմի պատճառով։ «Թուրքական ավիաուղիների» գլխավոր տնօրեն Բիլալ Էքշին սոցցանցերում կիսվել է այս հայտարարությամբ՝ մեջբերելով թուրք բանաստեղծ Սեզայ Կարաքոչի խոսքերը․ «Ես Դամասկոսը գիտեմ հազար տարի առաջից։ Այն այնքան մոտ է ինձ, որքան մայրական կաթս։» Էքշին հավելել է․ «Մենք վերադառնում ենք Դամասկոս։ Հունվարի 23-ից սկսած՝ հինգշաբթի օրը, կսկսենք շաբաթական երեք թռիչքներ Դամասկոս»։ Նոյեմբերի 27-ին Սիրիայի զինված թուրքամետ ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ, գրավեցին Հալեպը, Համան ու Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին երկրի մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռացել է երկրից, նա ընտանիքի հետ ապաստան է ստացել ՌԴ–ում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |