The Economic Times․ ՀՀ–ն Հնդկաստանից Trajan քարշակային հաուբիցներ կգնի

The Economic Times․ ՀՀ–ն Հնդկաստանից Trajan քարշակային հաուբիցներ կգնի

PanARMENIAN.Net - Հայաստանը Հնդկաստանից Trajan 155մմ քարշակվող հաուբիցային հրետանային համակարգեր կգնի՝ իր ռազմական կարողությունները զարգացնելու նպատակով։ Trajan համակարգը մշակվել է հնդկական կոնցերնի և ֆրանսիական Nexter (այժմ KNDS) ընկերության համատեղ ջանքերով, հայտնել էThe Economic Times-ը։

Այս քայլը կարևոր հանգրվան է հանդիսանում երկրի պաշտպանական ռազմավարության մեջ՝ ընդգծելով Հայաստանի և Հնդկաստանի միջև աճող գործընկերությունը, որը ներառում է նաև հրթիռային համակարգեր, ռադարներ և հրթիռակոծիչներ, գրում է Army recognition-ը։

Նշվում է, որ Trajan համակարգը, ապահովում է մոտ 40 կիլոմետր հեռահարություն, ճշգրիտ նշանառություն և շարժունակություն՝ հարմարեցված ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական գործողություններին։

Հայաստանը նաև հետաքրքրված է BrahMos գերձայնային հրթիռով, որը հայտնի է իր մեծ արագությամբ և ճշգրտությամբ՝ ապահովելով Հայաստանի պաշտպանական կարողությունների նոր մակարդակ։

Հայաստանի և Հնդկաստանի համագործակցությունը չի սահմանափակվում միայն հրետանով։ Այն ներառում է նաև բազմակողմ հրթիռային համակարգեր, ինչպիսիք են Pinaka-ն, Arudhra միջին հեռահարության ռադարները և Akash հակաօդային պաշտպանական համակարգերը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---