Կոնգրեսական․ Ինչպես Թրամփը խաղաղություն է բերում Մերձավոր Արևելքում, նույնը կարող է անել նաև ՀՀ-ի և Ադրբեջանի դեպքում![]() 17 հունվարի 2025 - 15:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հանրապետական անդամ և Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնն ընդգծել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ Ըստ նրա, ինչպես Թրամփը խաղաղություն է բերում Մերձավոր Արևելքում, նույնը կարող է անել նաև ՀՀ-ի և Ադրբեջանի դեպքում։ «Մենք կարող ենք Կովկասը կրկին մեծ դարձնել, կառուցել ընդհանուր խաղաղության և բարգավաճման վրա հիմնված Կովկաս։ Դրա համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի մեծ ժողովուրդների միջև։ Ինչպես Դոնալդ Թրամփը խաղաղություն է բերում Մերձավոր Արևելքին, նույնը կանի Կովկասում»,–ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ հանրապետական կոնգրեսականը ողջունել էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրումը՝ որակելով այն կարևոր ձեռքբերում։ Նա նշել էր, որ «ՌԴ և Իրանի ազդեցությունից զերծ Հարավային Կովկասը կլինի խաղաղ և բարգավաճ, ինչպես երբևէ»։ Photo. AP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |