Փաշինյանն անդրադարձել է Անիի գրավմանն ու «էժան աշխատող պաշտոնյաների» դերակատարությանը![]() 17 հունվարի 2025 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Անի քաղաքի գրավմանն ու էժան աշխատող պաշտոնյաների դերակատարությանը։ Նա մի հատված է մեջբերել Հայոց պատմությունից՝ նշելով՝․հատոր II, գիրք երկրորդ, էջ 188-189, Ակադեմիական հրատարակություն, Երևան, 2014. «1064 թվականին սելջուկների կողմից Բյուզանդիայի կառավարման ներքո գտնվող Անի քաղաքի գրավման, ինչպես նաեւ էժան և ձրի աշխատող պաշտոնյաների մասին. «Կայսրությունից Անին զրկողը, գրում է Ատտալիատեսը,- Մոնոմախ կայսրի կծծիությունն էր: Անիի կառավարիչը ռոճիկ էր ստանում, բայց կայսերը ներկայացավ Բագարատ անունով ոմն հայ և նրան ասաց, թե կառավարիչի պաշտոնն առանց վարձի կարող է վարել և ավելի լավ պահպանել քաղաքն ու նրա շրջակայքը: Կայսրը նրան ընդառաջեց, նշանակեց դուքս և ընձեռեց կառավարչի պաշտոնը: Բայց Բագարատը վատ էր վարում գործերը, նա միջնաբերդը հացով չապահովեց, պատերազմական կամ քաղաքական ոչ մի հարց հաստատ չլուծեց և հոյակապ քաղաքը գցեց մեծ վտանգների մեջ, քանզի ի վերա ամենայնի, այս «անվարձ զորավարը» պետությանն օգուտ տալու համար կայազորն էլ էր ցրել և խոստացել քաղաքն առանց կայազորի պաշտպանել»,–ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |