Իրանի նախագահ. Այլ ուժերի ներկայությունը Մերձավոր Արևելքում միայն խնդիրներ է ստեղծում տարածաշրջանում

Իրանի նախագահ. Այլ ուժերի ներկայությունը Մերձավոր Արևելքում միայն խնդիրներ է ստեղծում տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը Մերձավոր Արևելքում միայն նպաստում է իրավիճակի էլ ավելի ապակայունացմանը տարածաշրջանում։ Նա այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Ես և Իրանի գերագույն առաջնորդը կարծում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանային երկրների միջև պայմանավորվածությունների միջոցով։ Արտատարածաշրջանային տերությունների ներկայության անհրաժեշտություն չկա, դա միայն կարող է վատթարացնել իրավիճակը», - ասել է ԻԻՀ նախագահը:

Նա նշել է, որ Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները ռազմավարական և համապարփակ բնույթ են կրում, և երկու երկրներն էլ պատրաստ են շարունակել սերտ համագործակցությունը:

Ակնկալվում է, որ բանակցությունների ավարտին Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը համաձայնագիր կստորագրեն Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին։

Photo. AFP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---