Պրեսկոթը եւ Կոլոմբյեն հունիսին գալու՞ են Հայաստան

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի մամլո խոսնակ Նաիրի Պետրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոթը եւ Ժորժ Կոլոմբյեն ԵԽԽՎ բյուրո նախնական հարցում են ուղարկել 2009-ի հունիսի 8-10-ը Հայաստան մեկնելու համար:



Նաիրի Պետրոսյանը նաեւ հայտարարեց, որ տվյալ պահին չկա Պրեսկոթի եւ Կոլոմբյեի պաշտոնական ուղերձը Հայաստանի խորհրդարանին. «ԱԺ ԵԽԽՎ համազեկուցողների նման պաշտոնական ուղերձից հետո միայն հնարավոր կլինի համաձայնեցնել նրանց այցելության ամսաթվերը, ինչի մասին Հայաստանի հասարակայնությունն, անշուշտ, կտեղեկացվի»:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---