Ռուսաստան-Իրան գազատարի երթուղին կանցնի Ադրբեջանի տարածքով![]() 18 հունվարի 2025 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստան-Իրան գազատարի երթուղին կանցնի Ադրբեջանի տարածքով, և այն արդեն հաստատված է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը: «Ադրբեջանի տարածքով երթուղին հաստատված է։ Այժմ գտնվում ենք բանակցությունների վերջնական փուլում՝ գնի համաձայնեցման փուլում։ Ծավալներն արդեն որոշված են։ Գինը միշտ կոմերցիոն հարց է, և համաձայնության հասնելու համար ստեղծվել են աշխատանքային խմբեր երկու կողմերից, իսկ մասնագետները մշակում են գնագոյացման մոտեցումը», – նշել է գերատեսչության ղեկավարը, հայտնում է ՌԲԿ–ն։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 17-ին հաստատել է, որ երկու երկրների միջև գազատարի նախագիծը գտնվում է իրագործման փուլում։ Նրա խոսքով՝ առաջին փուլում մատակարարումները կարող են կազմել մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ, սակայն հետագայում դրանք կարող են հասցվել մինչև 55 միլիարդ խորանարդ մետրի։ Նախագահը շեշտել է, որ Ռուսաստանը հաստատակամ է այս նախագծի իրագործման հարցում։ 2024 թվականի հունիսին «Գազպրոմ» և National Iranian Gas Company ընկերությունները ռազմավարական հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է ռուսական գազի մատակարարումների կազմակերպում Իրան։ Չնայած Իրանը տարեկան արդյունահանում է մոտ 260 միլիարդ խորանարդ մետր գազ՝ իր սեփական հանքավայրերից, երկրում, որի բնակչությունը կազմում է մոտ 89 միլիոն, ներքին սպառման ծավալները մնում են չափազանց բարձր, ինչը բերում է պակասուրդի։ Այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացումը երկրում ցածր մակարդակի վրա է։ Իրանի իշխանությունները նախատեսում են ստեղծել գազային հանգույց իրենց երկրում՝ համագործակցելով Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի հետ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |