Փաշինյանի հնարավոր մասնակցությունը Թրամփի երդմնակալությանը մնում է անորոշ![]() 18 հունվարի 2025 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի 47-րդ նախագահի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հաշված օրեր են մնացել, սակայն առայժմ պարզ չէ, արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի այդ միջոցառմանը: «Մենք վարչապետի ցանկացած այցի մասին տեղեկացնում ենք ժամանակին»,– ասել է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Երբ նրան հիշեցրել են, որ արդեն հունվարի 18-ն է, նա նշել է. «Ասացի այն, ինչ ասացի, ավելացնելու ոչինչ չունեմ»։ Միևնույն ժամանակ, «Հրապարակ» թերթը գրել է, որ Փաշինյանը չի հրավիրվել Թրամփի երդմնակալության արարողությանը։ Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում Դոնալդ Թրամփը ընտրվել է երկրի 47-րդ նախագահ: Նրա երդմնակալությունը նախատեսված է հունվարի 20-ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |