ԵՄ անդամ երկրների դեսպանները ծանոթացել են ՀՀ–ում դիտորդական առաքելության աշխատանքներին

ԵՄ անդամ երկրների դեսպանները ծանոթացել են ՀՀ–ում դիտորդական առաքելության աշխատանքներին

PanARMENIAN.Net - Հայաստանում գործող Եվրամիության դիտորդական առաքելությունը հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ 22 երկրի դեսպաններին։ Դեսպաններին ներկայացվել են առաքելության գործունեության վերջին զարգացումները։

«Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը պատիվ է ունեցել հյուրընկալել Հայաստանում հավատարմագրված ԵՄ 22 երկրի դեսպաններին։ Նրանց են ներկայացվել առաքելության գործողությունների, մանդատի և ծրագրերի վերաբերյալ վերջին զարգացումները։ Շնորհակալ ենք անդամ երկրներին նրանց հաստատուն աջակցության համար»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտնել էր, որ հունվարի 17-ին եվրոպական երկրների դեսպանների հետ այցելելու է Վայոց ձորի մարզ։

 Ուշագրավ
---