ՀՀ–ն հանցավորության մեջ ներգրավված անձանց է հանձնել Թուրքիային․ Անկարան շնորհակալություն է հայտնել![]() 20 հունվարի 2025 - 10:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ իշխանություններն արտահանձնել են Թուրքիային կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված 2 անձի, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։ «Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ», – ասված է հաղորդագրության մեջ։ Թուրքական աղբյուրները բացահայտել են Հայաստանից արտահանձնված անձանց մասին մանրամասներ, ընդգծելով նրանց հանցավոր գործունեությունն ու Ինտերպոլի հետախուզման գործընթացը: Թուրքական լրատվամիջոցները տեսանյութ են տարածել, որտեղ հատուկ ջոկատայինները տեղափոխում են Հայաստանից արտահանձնված երկու անձանց։ Daily Sabah-ի տվյալներով՝ նրանց անուններն են Էրքան Յըլմազ և Իբրահիմ Կայմակ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան նշել է, որ Յըլմազը 15 տարի շարունակ ազատության մեջ է եղել, իսկ այդ ընթացքում նրան առնչվող 43 ձերբակալման օրդեր է տրվել։ Նա ընդգրկված է Ինտերպոլի ամենահետախուզվողների ցուցակում վերջին 14 տարիների ընթացքում, հայտնում է Factor.am-ը։ Իբրահիմ Կայմակը, ըստ Երլիքայայի, փախուստի մեջ է եղել վեց տարի՝ խուսափելով 10 ձերբակալման օրդերից և միջազգային ձերբակալության մեկ օրդից, որը տրվել է մեկ տարի առաջ։ Թուրքիայի ներքին գործերի նախարարը սոցիալական ցանցերում գրել է, որ Հայաստանի հետ համագործակցության արդյունքում երկու անձանց ձերբակալությունն ու արտահանձնումը հնարավոր են դարձել։ Երլիքայան շնորհակալություն է հայտնել ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին՝ նշելով նրա դերակատարությունը գործընթացում։ «Թուրքիան և Հայաստանը լարված հարաբերություններ ունեն Խորհրդային Միության փլուզումից հետո։ Սակայն վերջին տարիներին կողմերը որոշ քայլեր են արել հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, թեև այդ գործընթացը դանդաղ է ընթանում։ Արտահանձնման նման դեպքերը երկու երկրների միջև հազվադեպ են տեղի ունենում»,- գրել են թուրքական լրատվամիջոցները։ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ գնահատում է Հայաստանի համագործակցությունն այս հարցում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |