Թրամփը պատրաստվում է աննախադեպ թվով հրամանագրեր ստորագրել![]() 20 հունվարի 2025 - 10:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտոնավարման առաջին իսկ ժամերին աննախադեպ քանակի հրամանագրեր կստորագրի։ Վաշինգտոնում բազմամարդ հանրահավաքի ժամանակ նա խոստացել է գործել «պատմական արագությամբ և ուժով», հայտնում է BBC-ն։ Թրամփը ելույթ է ունեցել «Հաղթանակի հանրահավաքում», նշելով իր հաղթանակը դեմոկրատների նկատմամբ և պատմելով առաջիկա չորս տարիների ծրագրերի մասին։ Նա խոստացել է գործել գործադիր իշխանության միջոցով՝ շեշտը դնելով արտաքսման, էկոլոգիական սահմանափակումների վերացման և բազմազանության ծրագրերի դադարեցման վրա։ «Մեզ համար առաջին տեղում Ամերիկան է և դա սկսվում է վաղը», - ասել է Թրամփը։ Հաղորդվում է, որ Թրամփը ծրագրում է ստորագրել ավելի քան 200 գործադիր գործողություններ, ներառյալ պարտադիր հրամանագրեր և հայտարարագրեր։ «Բայդենի վարչակազմի բոլոր ծայրահեղ հրամանագրերը չեղարկվելու են երդումից մի քանի ժամ անց», - ասել է նա։ Նախատեսված հրամանագրերը ներառում են արհեստական բանականության ծրագրերի արագացում, Կառավարման արդյունավետության վարչության (Doge) ստեղծում, Ջոն Քենեդիի սպանությանը վերաբերող փաստաթղթերի բացահայտում և ԶՈւ-ում բազմազանության քաղաքականության վերացում։ Թրամփը նաև խոստացել է արգելել տրանսգենդեր կանանց մասնակցությունը կանանց սպորտային մրցումներին։ «Դուք կտեսնեք հրամանագրեր, որոնք ձեզ կերջանկացնեն։ Մենք պետք է մեր երկիրը ճիշտ ուղու վրա դնենք», - ասել է նա։ Սակայն այս հրամանագրերը կարող են բախվել իրավական բարդությունների։ Հունվարի 20–ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ստանձնում է իր լիազրությունները։ Wall Street Journal-ն ու New York Times-ը հայտնել էին, որ Թրամփի վարչակազմը հաջորդ շաբաթ պատրաստվում է ապօրինի ներգաղթի դեմ «խոշորածավալ գործողություն» իրականացնել Չիկագոյում: Wall Street Journal-ի համաձայն՝ գործողությունները կսկսվեն հունվարի 21–ի առավոտյան, Թրամփի երդմնակալությունից հետո։ Ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայությունը (ICE) կուղարկի 200 աշխատակից՝ ապօրինի ներգաղթյալներին որոնելու և ձերբակալելու համար՝ նախապատվությունը տալով քրեական անցյալ ունեցողներին, այդ թվում՝ մանր խախտումներով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |