Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024–ի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղղված իր նամակը![]() 20 հունվարի 2025 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 2024 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարներին ուղարկված իր նամակը։ Նամակը հասցեագրված է 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության կողմերին՝ Վլադիմիր Պուտինին, Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին։ Բալասանյանը նամակում շեշտադրել է արցախցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու կարևորությունը։ Նա կոչ է արել կարգավորել վերադարձի գործընթացը և ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համաձայն։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |