ԱԺ-ում 2–րդ անգամ հնչել է օրհներգի փոփոխված տարբերակը, այն, սակայն, դեռ հաստատված չէ

ԱԺ-ում 2–րդ անգամ հնչել է օրհներգի փոփոխված տարբերակը, այն, սակայն, դեռ հաստատված չէ

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի իններորդ նստաշրջանի բացումը նշանավորվել է օրհներգի կենդանի կատարմամբ, սակայն այն կատարվել է իշխանությունների առաջարկած փոփոխված տարբերակով, որը դեռևս չի հաստատվել խորհրդարանի կողմից, հայտնում է Sputnik Արմենիան։

«ՀՀ-ում գործում է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը։ Դուք պարտավոր եք այդ օրենքը հարգել։ Որևէ մեկն իր ճաշակի սիրույն չի կարող որևէ օրենք խախտել։ Այսօր ԱԺ դահլիճում արդեն երկրորդ անգամ այդ օրենքը խախտվեց»,- նշել է «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով կատարմանը։

2024-ին կառավարությունը հաստատել էր օրհներգի տեքստի քառատողերի հերթագայման փոփոխության առաջարկը։ Ըստ այդմ՝ վերջին քառատողը պետք է դառնա երկրորդը, իսկ երկրորդ և երրորդ քառատողերը՝ համապատասխանաբար երրորդ և չորրորդ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անձամբ հետևել է օրհներգի կատարման ընթացքում հանդիպվող խնդիրներին, այդ թվում՝ տեմպի, տևողության և տեխնիկական որակի հետ կապված։ Նա հանձնարարել է, որ իր ներկայությամբ միջոցառումների ժամանակ օրհներգը հնչի կենդանի կատարմամբ՝ որոշակի որակի չափանիշներին համապատասխան։

 Ուշագրավ
---