ՀԱՄԱՍ–ն ազատ է արձակել պատանդներին, Իսրայելը՝ պաղեստինցի բանտարկյալներին

ՀԱՄԱՍ–ն ազատ է արձակել պատանդներին, Իսրայելը՝ պաղեստինցի բանտարկյալներին

PanARMENIAN.Net - Զինադադարը ժամանակավորապես դադարեցնում է բռնությունը՝ նպաստելով ազատ արձակված պատանդների և բանտարկյալների փոխանակմանը։

Հունվարի 19–ին ՀԱՄԱՍ–ն ազատ է արձակել 3 իսրայելցի պատանդի՝ զինադադարի համաձայնությամբ, որը ժամանակավորապես դադարեցնում է 15 ամիս շարունակվող պատերազմը։ Ի պատասխան՝ Իսրայելն ազատ է արձակել 90 պաղեստինցի բանտարկյալի, հայտնում է Reuters-ը։

Ազատ արձակված կալանավորներն ուղարկվել են Ռամալլահ, որտեղ նրանց դիմավորել են հազարավոր պաղեստինցիներ։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել էր, որ առաջին պատանդները կարող են ազատվել Գազայի հատվածից հունվարի 19-ին, եթե Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը հաստատի ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված պայմանագիրը։

Պատերազմը Գազայում սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ՀԱՄԱՍ–ի հարձակմամբ Իսրայելի հարավում, որը 1200 մարդու մահվան և 250 պատանդների առևանգման պատճառ դարձավ։ Իսրայելի պատասխան հարվածները Գազայում խլել են 46,700 պաղեստինցու կյանք՝ տեղահանելով 2.3 միլիոն բնակչի 90 տոկոսը։

Գազայի ենթակառուցվածքներն ավերվել են։ Հիվանդանոցները դժվարությամբ են գործում, իսկ որոշ շրջաններում նշվում է սովի վտանգ։ Հակամարտությունը տարածվել է տարածաշրջանում՝ Իրանի աջակցությամբ գործող խմբերի ներգրավմամբ։ Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ–ի և «Հեզբոլլահի» առաջնորդներին՝ ամրապնդելով իր դիրքերը բանակցություններում։

Photo. Reuters
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---