Քոչարյանի գործով նախկին դատախազը դադարեցնում է գործունեությունը Քննչական կոմիտեում![]() 20 հունվարի 2025 - 13:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում՝ դադարեցնելով իր գործունեությունը Քննչական կոմիտեում: Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Շուրջ 17 տարվա ծառայությունից հետո՝ աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել։ Յուրաքանչյուր առավոտ աշխատանքի (ծառայության) եմ ներկայացել Հայրենիքիս անմնացորդ ծառայելու անհագ ցանկությամբ, սակայն որոշել եմ զբաղվել փաստաբանությամբ և այսուհետ այդ կերպ ծառայել ժողովրդիս ու պետությանս։ Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր ղեկավարներիս, որոնք երբևէ հավատացել և վստահել են ինձ։ Շնորհակալություն բոլոր ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել այս տարիների ընթացքում, եւ որոնց հետ անցել ենք բարդ, դժվար, տեղ-տեղ վտանգավոր, բայց միևնույն ժամանակ պատվաբեր ճանապարհ։ Աստված պահապան մեր Հայրենիքին…»,- գրել է նա։ Պետրոս Պետրոսյանը մինչ այդ զբաղեցնում էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնը։ Նա այդ պաշտոնում էր նշանակվել 2024 թ. հունվարի 5-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |