ՀԿ-ները դեմ են Սիրունյանի թեկնածությանը ԲԴԽ անդամի պաշտոնում![]() 20 հունվարի 2025 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի պաշտոնում Ալեքսանդր Սիրունյանի թեկնածության առաջադրումը հասարակական կազմակերպությունների քննադատության առարկա է դարձել։ Ըստ նրանց՝ իշխող կուսակցության ներկայացուցչի առաջադրումը չի կարող ապահովել դատական համակարգի անկախությունը օրենսդիր և գործադիր մարմիններից «ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածու առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը: Այս սահմանադրական առաքելության պատշաճ իրականացումը պահանջում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն, ինչպես նաեւ օրենսդիր եւ գործադիր իշխանությունից անկախություն՝ ապահովելու դատական իշխանության նկատմամբ հանրային բարձր վստահությունը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հասարակական կազմակերպություններն ընդգծել են, որ Սիրունյանի սոցիալական ցանցերում հրապարակած վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարները վկայում են վերջինիս քաղաքական չեզոքության և զսպվածության բացակայության մասին։ Բացի այդ, կազմակերպությունները մատնանշում են, որ Սիրունյանի վարքագիծը և խոսքը հանրային տիրույթում չեն համապատասխանում բարեկրթության սկզբունքներին։ «Այսպես, դեռևս 2019 թվականին վերջինս կարգապահական պատասխանատվության և խիստ նկատողություն կարգապահական տույժի է ենթարկվել ՀՀ փաստաբանների պալատի կողմից փաստաբանի վարքագծի կանոնները խախտելու համար։ Մասնավորապես, հաստատվել է Ա. Սիրունյանի կողմից հայհոյախառն, ժարգոնային և վիրավորական բառապաշարի օգտագործումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Փաստաբանների պալատի խորհուրդը փաստել է, որ նման արտահայտչաձևի և բառապաշարի օգտագործումը հարիր չէ ոչ միայն փաստաբանի հանրային կարգավիճակ ունեցող անձին, այլև քաղաքավարության և հասարակական համակեցության ընդունված նորմերը պահպանող ցանկացած քաղաքացու և արատավորում է իր վարկանիշը թե՛ որպես փաստաբան և թե՛ որպես քաղաքացի»,–ասվում է հայտարարության մեջ։ Նրանք հավելել են, որ Սիրունյանի հասարակական վարքագիծը մշտապես տարբերվում է բարեվարքությանը հակասող դրսևորումներով, հրապարակային խոսքում և սոցիալական ցանցերում տեղ գտած արտահայտությունները նշում են արցախցիների հանդեպ ատելություն տարածելու մասին։ ՀԿ-ները վստահ են, որ Սիրունյանի առաջադրումը ևս մեկ անգամ ցույց է տալիս իշխանության պատրաստակամությունը՝ դատական համակարգի պաշտոններում նշանակումներն իրականացնել քաղաքական նպատակահարմարության սկզբունքով։ «Խնդիրն էլ ավելի է սրվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող քաղաքական թիմի ձայները բավարար են Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների պաշտոնում ցանկացած թեկնածուի ընտրության համար՝ առանց ընդդիմության որոշիչ մասնակցության»,–ասվում է հայտարարության մեջ։ Հասարակական կազմակերպությունները պահանջում են. չեղարկել Ազգային ժողովի նախագահի որոշումը՝ Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելու վերաբերյալ, Ազգային ժողովում քվեարկության դեպքում բացառել Սիրունյանի ընտրվելը։ Հայտարարությունը ստորագրել են հետեւյալ կազմակերպությունները։ Հայտարարությունը ստորագրել է մոտ 20 հասարակական կազմակերպություն՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ, «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ և այլ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |