Լիբանանի նախագահը կարևորել է հայ համայնքի մասնակցությունը կազմվելիք կառավարությանը և երկրի վերականգնմանը

Լիբանանի նախագահը կարևորել է հայ համայնքի մասնակցությունը կազմվելիք կառավարությանը և երկրի վերականգնմանը

PanARMENIAN.Net - Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ հանդիպման ժամանակ կարևորել է հայ համայնքի ակտիվ մասնակցությունը կազմվելիք կառավարությանը և երկրի վերականգնման գործընթացին։

Արամ Ա-ն իր ելույթում ընդգծել է, որ Աունի ընտրությամբ Լիբանանի պատմության նոր էջ է բացվում, հայտնում է կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը։

Արամ Ա–ն ներկայացրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ ներքին ու թեմական կառոյցներով:

«Լիբանանի համար այս դժվարին ժամանակներում նախագահի ջանքերը պետք է դիտարկել որպես ազգի փրկությանն ուղղված առաքելություն», - ասել է Արամ Ա-ն։

Հանդիպման ավարտին Արամ Առաջինն ու Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ առաջնորդ Հակոբ Բագրատունին առանձնազրույց են ունեցել պետության ղեկավարի հետ նոր կազմվող կառավարության կազմի վերաբերյալ։

Բեյրութի առաջին հայկական եկեղեցին՝ Սբ. Նշանը, կառուցվել է 1851-ին, այժմ գործում են հայ առաքելական 8, կաթոլիկ՝ 4 և ավետարանական՝ 4 եկեղեցիներ, որոնց կից կան կիրակնօրյա դպրոցներ։ Առաջին հայկական դպրոցը բացվել է 1859-ին։ Ներկայումս (2003) գործում են մոտ 25 դպրոցներ, արհեստագիտական վարժարաններ, Համազգային հայագիտական բարձրագույն հիմնարկը, Հայկազյան համալսարանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---