EasyPay-ը հորդորում է չանցնել կասկածելի հղումներով և չտրամադրել անձնական տվյալներ![]() 21 հունվարի 2025 - 10:00 AMT PanARMENIAN.Net - EasyPay ընկերության անունից սոցցանցերում վերջերս տարածվել են գովազդային կեղծ գրառումներ, որտեղ առաջարկվում է հարցմանը մասնակցելու դիմաց ստանալ 20,000 դրամ։ Սեղմելով հղման վրա՝ օգտատերերը տեղափոխվում են կեղծ վեբկայքեր՝ հարցումն անցնելու նպատակով։ «Գումարը ստանալու համար» նրանք պետք է հարցման վերջում մուտքագրեն easywallet հաշվի գաղտնաբառը։ Այս քայլը անելու դեպքում օգտատերը խարդախության զոհ է դառնում՝ հնարավոր դարձնելով անհայտ անձանց մուտքն իր հաշիվ։ EasyPay-ը նշում է, որ այս առաջարկի հետ ոչ մի կապ չունի։ Ընկերությունն իր սոցիալական էջերում պարբերաբար գրառումներ է կատարում անձնական տվյալների գաղտնիության կարևորության մասին։ Այս դեպքի առնչությամբ EasyPay-ը ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ ընկերությանը հնարավոր է հետևել միայն իր ֆեյսբուքյան ու ինստագրամյան սոցէջերով և easypay.am կայքով։ Խարդախության դեպքերը ժամանակի ընթացքում փոխվում են, սակայն կարևոր է հիշել, որ ոչ ոքի և ոչ մի կայքում չի կարելի տրամադրել անձնական տվյալներ՝ դրամապանակի կամ բանկային հաշվի գաղտնաբառ, PIN կոդ, SMS-ով կամ էլփոստով ստացված ակտիվացման կոդ և այլն։ Պարզապես կայքի հղումով անցնելիս համոզված եղեք, որ այցելում եք ընկերության պաշտոնական կայք, իսկ կասկածելի զանգերի դեպքում հիշեք, որ EasyPay-ը անձնական տվյալներն իմանալու հարցով երբեք չի դիմի իր օգտատերերին։ Տվյալների անվտանգությանը վերաբերող հարցերի կամ մտավախությունների դեպքում կարելի է կապ հաստատել EasyPay-ի հետ՝ զանգահարելով 011 261 261 հեռախոսահամարով կամ գրելով անձնական նամակ ընկերության սոցէջերին։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |