Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար![]() 21 հունվարի 2025 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնի համար մրցույթի միակ թեկնածուն, ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյան Ռաֆայել Երիցյանը, չի ընտրվել։ Մրցութային հանձնաժողովը քվեարկել է նրա դեմ, հայտնում է «Ազատությունը»։ Ռաֆայել Երիցյանը հանդիսանում է ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետը։ Օրենքի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի ընտրությունը կազմակերպվում է մրցութային հիմունքներով՝ անցնելով մի քանի փուլ։ Սկզբում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգում է թեկնածուի փաստաթղթերը, ապա նշանակվում է քննության օր։ Մրցույթն անցկացվում է ուղիղ եթերում, որտեղ քննարկվում են դիմորդների որակավորումները։ Կառույցն արդեն երկու ամիս է՝ ղեկավար չունի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանին SMS հաղորդագրության միջոցով խնդրել էր ազատել պաշտոնը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |