Թրամփն իր երդմնակալության օրն անվանել է «ազատագրման օր» և «ոսկե դար» խոստացել ԱՄՆ–ին![]() 21 հունվարի 2025 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Դոնալդ Թրամփը իր երդմնակալության խոսքում, որը հնչեցրել է հունվարի 20-ին, այդ օրն անվանել է «ազատագրման օր»։ «Իմ հույսն այն է, որ մեր վերջին նախագահական ընտրությունները կհիշվեն որպես մեր երկրի պատմության ամենամեծ և ամենակարևոր ընտրություններ»,- ասել է նա, հայտնում է CNN-ը։ Նախագահը շեշտել է, որ իր հաղթանակը ցույց է տալիս, թե «ամբողջ ազգն արագորեն միավորվում է իր օրակարգի շուրջ՝ աջակցություն ստանալով հասարակության բոլոր շերտերից»։ Իր երախտագիտությունը հայտնելով՝ Թրամփը շնորհակալություն է հայտնել սևամորթ և իսպանախոս ընտրողներին «սիրո և վստահության հսկայական դրսևորման համար, որը նրանք ցույց եք տվել ինձ ձեր քվեարկությամբ»։ «Մենք նոր ռեկորդներ ենք սահմանել, և ես դա չեմ մոռանա։ Ես լսել եմ ձեր ձայները քարոզարշավի ժամանակ և ակնկալում եմ աշխատել ձեզ հետ առաջիկա տարիներին»,– ասել է նա։ Նա նաև «ոսկե դար» է խոստացել ԱՄՆ–ին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |