Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ղեկավարների շինծու դատավարությունը![]() 21 հունվարի 2025 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21–ին Բաքվի զինդատարանում կշարունակվի Արցախի նախկին ղեկավարների շինծու դատավարության նախապատրաստական նիստը, որը վարում է դատավոր Զեյնալ Աղաևը։ Մեղադրական կողմը ներկայացված է վեց դատախազով։ Բաքուն 2548 դրվագով մեղադրյալ է ճանաչել 15 անձի, որոնց թվում են՝ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մյուս նախկին ղեկավարները։ Նրանց մեղսագրվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ, այդ թվում՝ «100 (ագրեսիվ պատերազմ), 103 (ցեղասպանություն), 107 (բռնի տեղահանում), 113 (խոշտանգումներ), 115 (պատերազմի օրենքների խախտում), 214 (ահաբեկչություն) և 279 (ապօրինի զինված խմբավորումների ստեղծում», գրում է APA-ն։ Նշվում է, որ միաժամանակ շարունակվում է այլ անձանց դեմ հարուցված գործերի նախաքննությունը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով նախնական նիստը կշարունակվի հունվարի 27-ին։ Վարդանյանը, ով նախկինում Ռուսաստանի քաղաքացի էր, մեղադրվում է մի շարք հոդվածներով, այդ թվում՝ «ահաբեկչության, դրա ֆինանսավորման և Ադրբեջանի սահմանը ապօրինի հատելու համար»։ 2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում կայացել է Արցախի ղեկավարների գործով դատավարության առաջին նիստը։ Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |