Փաշինյան․ Համընդհանուր հայտարարագրման նպատակներից է կոռուպցիայի շղթան ամբողջականացնել![]() 21 հունվարի 2025 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակներին՝ շեշտելով, որ դրանցից մեկը կոռուպցիայի շղթան ամբողջական դարձնել է։ «Բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամներիհայտարարագրումը հակակոռուպցիոն պայքարի կարևոր, սակայն ոչ ամբողջական համակարգ է, որովհետև կան բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի համատեղ չբնակվող անդամներ, ընկերներ, մոտ և հեռավոր ազգականներ, ովքեր կոռուպցիոն ռիսկերի նույնպիսի կրողներ են: Հաճախ կոռուպցիայի մեջ էական դերակատարում են ունենում մարդիկ, ովքեր որևէ պաշտոն չեն զբաղեցնում, դե յուրե կամ հետագծելի ոչ մի կապ չունեն որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Նրանք պարզապես ՀՀ շարքային քաղաքացի են, բայց կոռուպցիայի կարևորագույն դերակատար: Համընդհանուր հայտարարագրման համակարգը նաև, բայց ոչ միայն նրանց համար է: Դա Հայաստանից կոռուպցիան արմատախիլ անելու, կոռուպցիայի նկատմամբ 0 հանդուրժողականության կառավարության և ժողովրդի միջև Հեղափոխության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության իրագործում է»,- գրել է նա։ Վարչապետի խոսքով՝ համընդհանուր հայտարարագրման համակարգը ոչ միայն վեր է հանում կոռուպցիայի ռիսկերը, այլև ուղղված է կոռուպցիայի ամբողջ շղթան բացահայտելուն՝ ընդգրկելով նաև այն անձանց, ովքեր պաշտոններ չեն զբաղեցնում, բայց կարող են կարևոր դեր ունենալ կոռուպցիոն սխեմաներում։ Համընդհանուր հայտարարագրման պահանջը ՀՀ–ում ուժի մեջ է մտնում 2025–ի մայիսից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |