Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Թրամփի երդմնակալությանը նվիրված հատուկ երեկոյին, հանդիպել է Ռուբիոյի հետ![]() 21 հունվարի 2025 - 12:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը նվիրված հատուկ երեկոյին, որը տեղի է ունեցել Անդրյու Մելլոն կառավարական սրահում։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու՝ պատիվ ունեցա մասնակցելու ԱՄՆ խոշորագույն NewsMax Media ընկերության հրավերով Անդրյու Մելլոն կառավարական սրահում նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին»,–գրել է նա։ Միջոցառման ընթացքում նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել հայտնի գործիչների հետ։ «Միջոցառման ընթացքում ջերմ շփման լավ հնարավորություն ունեցա ԱՄՆ առաջիկա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, նախագահ Թրամփի երկարամյա ընկերներ Քրիստոֆեր Ռուդիի, Պատրիկ Օրլանդոյի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու միջազգային հյուրերի հետ»,- գրել է նախարար Մկրտչյանը։ Լուսանկարներից պարզ է դառնում, որ միջոցառմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությամբ ստանձնել է իր պարտականությունները հունվարի 20–ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |