Mercer. Երևանն ամենաթանկ քաղաքն է Հարավային Կովկասում օտարերկրյա աշխատողների համար![]() 21 հունվարի 2025 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Mercer-ի հրապարակած 2024–ի կյանքի արժեքի վարկանիշի համաձայն, Երևանն ամենաթանկ քաղաքն է Հարավային Կովկասում օտարերկրյա աշխատողների համար։ Երևանը զբաղեցրել է 115-րդ տեղը՝ 2023–ի համեմատ նահանջելով 15 հորիզոնականով և գերազանցելով տարածաշրջանի մյուս մայրաքաղաքներին կյանքի արժեքով։ Բաքուն 171-րդ հորիզոնականում է, Թբիլիսին՝ 188-րդ։ Միջազգային գործուղումների համար աշխարհի ամենաթանկ քաղաքներն են Հոնկոնգը, Սինգապուրը և Ցյուրիխը՝ ինչպես և 2023–ին: Օտարերկրյա աշխատողների համար կյանքն առավել էժան է Իսլամաբադում (Պակիստան), Լագոսում և Աբուջանում (երկուսն էլ՝ Նիգերիա): Նշվում է, որ քաղաքական լարվածությունը, տարածաշրջանային հակամարտությունները և արտակարգ իրավիճակները բարձրացրել են ծախսերը բնակարանների, կոմունալ վճարների և այլ ոլորտներում։ Շարժունակ աշխատողների եկամուտների և խնայողությունների վրա ազդում են գնաճը և արժութային տատանումները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |