Միրզոյանը Մոսկվայում ասել է, որ ՀՀ–ն շահագրգռված է շարունակել ՌԴ հետ արդյունավետ քաղաքական երկխոսությունը

Միրզոյանը Մոսկվայում ասել է, որ ՀՀ–ն շահագրգռված է շարունակել ՌԴ հետ  արդյունավետ քաղաքական երկխոսությունը

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը բարձր է գնահատել այցը որպես երկկողմ համագործակցության խորացման կարևոր հնարավորություն։

Նա ասել է, որ ՀՀ–ն շահագրգռված է շարունակել ՌԴ հետ արդյունավետ քաղաքական երկխոսությունը:

«Կարծում եմ, որ իմ այցն այս փուլում կարևոր է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկայի տեսանկյունից։ Հիշում եմ, վերջին անգամ այս ձևաչափով հանդիպել ենք 2023 թվականի հուլիսին։ Կարծում եմ, որ այս այցը լավ հնարավորություն է երկկողմ համագործակցության հարցերի քննարկման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի կարևոր հարցերի վերաբերյալ հանգամանալից կարծիքների փոխանակման համար...

Ցանկանում եմ նշել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը արդյունավետ քաղաքական երկխոսության շարունակման մեջ, որը միտված է մեր երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցերի քննարկմանը», – հայտարարել է Միրզոյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ հավատարիմ է բաց և կառուցողական երկխոսության սկզբունքներին։

«Հուսով ենք, որ հետագայում էլ ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցող իրադարձությունների բոլոր մանրամասները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, որոնց, ցավոք, ականատես եղանք վերջերս՝ վերջին օրերին։ Հույս ունեմ, որ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի փոխադարձ ըմբռնմանը», – նշել է Հայաստանի ԱԳ նախարարը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---