Արաղչի. Թեհրանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը![]() 21 հունվարի 2025 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ հանդիպմանն ասել է, որ Թեհրանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Արաղչին բարձր է գնահատել Թեհրանի և Երևանի միջև բարիդրացիական հարաբերությունները՝ շեշտելով երկկողմ կապերի հետագա զարգացման կարևորությունը, հայտնում է Արմենպրեսը Mehr գործակալության վրա հղումով։ Կոստանյանը բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումները Հարավային Կովկասի զարգացումների հարցում՝ ընդգծելով խաղաղության և անվտանգության հաստատման կարևորությունը։ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է բարիդրացիական հարևանության քաղաքականության շարունակման և Իրանի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման վրա»,- նշել է Կոստանյանը։ Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել նաև ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի և ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիթ Թախթ Ռավանչիի հետ: Կոստանյանը Քամալ Խարազիին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին ու տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող գործընթացների մանրամասները։ Կոստանյանը Թեհրանում հանդիպել է նաև ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիթ Թախթ Ռավանչիին: Ընդգծվել է միմյանց արտաքին քաղաքական առաջնահերթությունների նկատմամբ փոխադարձ հարգանքը: Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և նույնն ակնկալում է Ադրբեջանից: Այս համատեքստում կարևորվել է Հայաստանի դիմակայունության բարձրացմանն ուղղված քայլերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |