Լավրով. ՀՀ–ն և ՌԴ–ն տպավորիչ արդյունքների են հասնում ԵԱՏՄ-ում![]() 21 հունվարի 2025 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության`ԵԱՏՄ. շրջանակներում տպավորիչ արդյունքներ է գրանցել։ «Մեր համագործակցությունը, ինչպես երկկողմ հարթակում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ապահովում է տպավորիչ արդյունքներ», — ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նախարարը հույս է հայտնել, որ դա կնպաստի Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և այն խնդիրների լուծմանը, որոնք դնում է իր առջև երկիրը։ Արարատ Միրզոյանն իր հերթին ընդգծել է Ռուսաստանի հետ հումանիտար կապերի զարգացման դրական դինամիկան։ «Գոհունակությամբ պետք է նշեմ, որ հայ-ռուսական երկխոսության զարգացման հումանիտար ուղղությամբ դրական դինամիկա է նկատվում։ Պարբերաբար անցկացվում են գիտության և մշակույթի գործիչների հանդիպումներ»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները ընդգրկում են լայնածավալ և բազմակողմանի թեմաներ։ Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցությունները տեղի են ունենում Մոսկվայում։ Կողմերը քննարկում են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, ԵԱՏՄ և այլ եվրասիական ինտեգրացիոն կառույցներում համագործակցությունը, ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական հարցերը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |