Լավրով․ Եռակողմ պայմանավորվածությունները դեռևս ակտուալ են՝ հաշվի առնելով իրավիճակը Հարավային Կովկասում![]() 21 հունվարի 2025 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ վերահաստատել է, որ ՌԴ–ն պատրաստակամ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով։ Նա նշել է, որ եռակողմ պայմանավորվածությունները դեռևս ակտուալ են՝ հաշվի առնելով իրավիճակը Հարավային Կովկասում, գրում է ՏԱՍՍ–ը։ «Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը՝ եռակողմ պայմանավորվածությունների բոլոր ուղղություններով, որոնք ձեռք են բերվել երեք երկրների ղեկավարների կողմից 2020–2022թթ։ Կարծում ենք, որ այս պայմանավորվածություններն այժմ էլ արդիական են՝ հաշվի առնելով տարածաշրջանի ներկա իրավիճակը: Տարածաշրջանային անվտանգությունը նշանակալի տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասի ուղղությամբ մեր գործողություններում»,- ընդգծել է նախարարը։ Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցությունները տեղի են ունենում Մոսկվայում։ Կողմերը քննարկում են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, ԵԱՏՄ և այլ եվրասիական ինտեգրացիոն կառույցներում համագործակցությունը, ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական հարցերը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |