ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Ռուբիոյին՝ անհամբեր սպասում է համագործակցության![]() 21 հունվարի 2025 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով և հավելել, որ անհամբեր սպասում է համագործակցության։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ հետ ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված ռազմավարական գործընկերությունը: Մենք անհամբեր սպասում ենք մեր համագործակցության ամրապնդմանը՝ միտված մեր երկրների անվտանգությանը, ժողովրդավարությանը և բարգավաճմանը»,- ասվում է գրառման մեջ։ Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ՝ ամրապնդելով երկու երկրների համագործակցությունը։ Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |