Փոփոխություններ են նախատեսվում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում![]() 21 հունվարի 2025 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում։ Նախագիծը քննարկվել է ԱԺ հունվարի 21-ի նիստում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ներկայացնելով նախագիծն, ասել է, որ կառավարությունն առաջարկել է կարգավորող պետական մարմնին վերապահել նոր գործառույթ «Գործող օրենքով կարգավորող պետական մարմինը հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող մուլտիպլեքս օպերատորներին՝ հեռարձակումն անհապաղ դադարեցնելու համար: Կառավարությունն առաջարկել է կարգավորող պետական մարմնին վերապահել նոր գործառույթ՝ վերը նշվածի մասին հայտնել նաև այդ ծրագիրը հեռարձակող ցանցային օպերատորին»,–ասել է նա։ Նախարարը պարզաբանել է, որ նախագծով նախատեսվում է, որ հանրային մուլտիպլեքսի սլոթի լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտավորությունների բացակայության վերաբերյալ։ Բացի այդ, վերանայվել են նաև լիցենզիաների կասեցման և դադարեցման պայմանները՝ գործընթացները հստակեցնելու համար։ Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բացառել հնարավոր տարընկալումները և ապահովել իրավական որոշակիության սկզբունքի պահպանումը։ Հիմնական զեկուցող Մխիթար Հայրապետյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով նաև մարզային հեռուստաընկերությունների աշխատանքին և առաջարկվող կարգավորումների գործիքակազմին։ Հարակից զեկուցող, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտնել է հանձնաժողովի դրական կարծիքը նախագծի վերաբերյալ։ Եզրափակելով՝ Մխիթար Հայրապետյանը շեշտել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է հետևողական աշխատանքը՝ հավելյալ ռեսուրսների գեներացմամբ, որպեսզի առկա խնդիրները ստանան համապատասխան լուծումներ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |