Սևանա լճի ջրային հաշվեկշիռը 2024–ին եղել է դրական՝ մակարդակի 22 սմ բարձրացումով![]() 21 հունվարի 2025 - 18:16 AMT PanARMENIAN.Net - 2024 թվականին Սևանա լճում արձանագրվել է ջրի մակարդակի աճ՝ 22 սմ-ով, ինչը պայմանավորված է ներհոսքի և տեղումների դրական ազդեցությամբ։ 2024 թվականի ընթացքում գետերով Սևանա լիճ ներհոսած ջրի ծավալը կազմել է 680.79 մլն խմ, ինչը նորմայի 90%-ն է։ Համեմատության համար՝ 2023 թվականին գետային ներհոսքը կազմել էր նորմայի 66%-ը։ Լճի մակերևույթի վրա տեղացած տեղումների քանակը 2024 թվականին եղել է 579.5 մլն խորանարդ մետր՝ նորմայի 116%-ը, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։ Միաժամանակ, գոլորշացումը լճի մակերևույթից կազմել է 1062.3 մլն խորանարդ մետր, որը 98%-ով մոտ է նորմային։ Արփա-Սևան ջրատարով լիճ տեղափոխված ջրի քանակը 2024 թվականին կազմել է 185,146 մլն խմ, ինչը 70․690 մլն խորանարդ մետրով գերազանցում է 2023 թվականին տեղափոխված ջրի ծավալը։ Այս տվյալների համակցությամբ Սևանա լճի ջրային հաշվեկշիռը 2024 թվականին եղել է դրական։ Լճում կուտակվել է 280.3 մլն խմ ջուր, ինչը հանգեցրել է լճի մակարդակի 22 սմ-ով բարձրացման։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |