Վարչապետի օրինակով քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի![]() 21 հունվարի 2025 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակի միջոցով կառավարությունում քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը հասանելի և պարզ կիրառման համար։ Վարչապետը գործնականում անցել է հայտարարագրման հավելվածի բոլոր կետերով՝ գործընթացի հնարավոր դժվարությունները բացահայտելու և դրանց լուծման ուղիները վերլուծելու նպատակով։ Վարչապետը կարևորել է համակարգի մատչելիության ապահովումը՝ հայտարարման ենթակա անձանց կողմից գործընթացը հնարավորինս դյուրին և արագ իրականացնելու համար: Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել համակարգում առկա խնդիրների բացահայտմանը և դրանց լուծմանն ուղղված հնարավոր քայլերին։ Փաշինյանը կհամալրի իր հայտարարագիրը հունվարի 22-ին՝ ցույց տալով գործընթացի ամբողջական ընթացքը։ Համընդհանուր հայտարարագրման պահանջն ուժի մեջ է մտնում 2025–ի մայիսից և վերաբերում է բոլոր նրանց, ովքեր վարձու աշխատող են եղել 2024–ին։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |