Արցախի նախկին ղեկավարների շինծու գործով դատավարությունը Բաքվում կշարունակվի հունվարի 27–ին![]() 22 հունվարի 2025 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախկին ղեկավարների գործով Բաքվում ընթացող շինծու դատավարության հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 27-ին։ Հունվարի 21–ի նիստի ընդմիջումից հետո փաստաբանների մեծ մասը միջնորդություն է ներկայացրել խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին, որոնց մի մասի վերաբերյալ որոշումները կհրապարակվեն հաջորդ նիստում, գրում է Minval.az-ը։ Բաքվի զինվորական դատարանում հունվարի 17-ին մեկնարկել է Արցախից գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների դատավարությունը։ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, բարձրաստիճան զինվորականներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին առաջադրվել են ծանր մեղադրանքներ։ Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուս գործերից, և նա արդեն հայտարարել է, որ իրեն սպառնում է ցմահ ազատազրկում։ Նա հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |