ԱԳՆ–ն ցավակցել է Թուրքիային ողբերգական հրդեհի կապակցությամբ

ԱԳՆ–ն ցավակցել է Թուրքիային ողբերգական հրդեհի կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է Թուրքիային լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում ողբերգական հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց կյանք է խլել։ Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի X–ի էջում։

«Խորապես վշտացած ենք Թուրքիայի Բոլուի շրջանի ողբերգական հրդեհից, որը խլել է տասնյակ կյանքեր։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի Բոլուի Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76–ի։

 Ուշագրավ
---