Ավինյան․ Փետրվարի 1-ից տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս![]() 22 հունվարի 2025 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ փետրվարի 1-ից տրանսպորտից օգտվելու համար առաջարկվում է 8 տեսակի ուղետոմս։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս: Բացի այդ, սահմանել ենք արտոնություններ մի շարք խմբերի համար, ինչպես նաև անվճար երթևեկելու հնարավորություններ»,– ասվում է գրառաման մեջ։ Նա հավելել է, որ օգտվելով Transport.yerevan.amկայքից՝ հնարավոր է՝ · ընտրել հարմար տոմսը համեմատության գործիքի միջոցով, · հաշվիչի օգնությամբ գտնել ամենաշահավետ տարբերակը, · առցանց ձևակերպել արտոնությունները՝ առանց տնից դուրս գալու։ Ավինյանը քաղաքացիներին հորդորել է ծանոթանալ մանրամասներին և ավելի արդյունավետ կազմակերպել իրենց երթևեկությունը։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը հանդես է գալիս փետրվարի 1–ից տրանսպորտում ուղեվարձի թանկացումը բոյկոտելու կոչով, հայտարարել է, որ թանկացված ուղեվարձը չվճարելու համար 50,000 դրամ տուգանելու օրենսդրական որևէ դրույթ չկա։ Փետրվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրային տրանսպորտի նոր սակագինը։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ տրանսպորտի ուղեվարձի վճարման 4 եղանակ է նախատեսված՝ տրանսպորտային քարտով, QR կոդով, բջջային հավելվածի միջոցով և բանկային քարտով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |