Շոլցը՝ Դավոսում. Գերմանիան պատրաստ է նպաստել խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում![]() 22 հունվարի 2025 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու ջանքերին, հայտնում է APA-ն։ Գերմանիայի կանցլերը շեշտել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի կարևորությունը։ Զրույցի ընթացքում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել երկկողմ համագործակցության հարցերի և Ադրբեջանի ու Եվրամիության հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։ Համաշխարհային տնտեսական ֆորումը, որն անցկացվում է Դավոսում հունվարի 20-24-ը, այս տարի նվիրված է «Համագործակցությունն ինտելեկտուալ դարաշրջանում» թեմային։ Հայտարարվել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցելու է համաժողովին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |