Փաշինյան․ 2018-ից ի վեր կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել

Փաշինյան․ 2018-ից ի վեր կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել

PanARMENIAN.Net - 2018թ. հեղափոխությունից հետո կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Արդյունքում մեր երկրում նվազագույն կենսաթոշակը կրկնապատկվել է, միջին կենսաթոշակն ավելացել է մոտ 22 տոկոսով:

Բացի այդ, անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգով 2022 թվականից ի վեր թոշակառուներին է վերադարձվել 16 միլիարդ 500 միլիոն դրամ:

Հետվճարի համակարգից օգտվող թոշակառուների թիվը անշեղորեն աճում է և 2024-ի դեկտեմբերին կազմել է 289 հազար 813 մարդ»,–ասվում է գրառման մեջ։

ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակի չափը 36,000 է։ Հիմնական կենսաթոշակի չափը՝ 24,000 դրամ է, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար 950 դրամ է, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ է։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---