Ֆրանսիայի դեսպանն այցելել է Վեդու ամբարտակի շինհրապարակ

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Վեդու ամբարտակի շինհրապարակ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վեդու ամբարտակի շինհրապարակ։ Նա այդ մասին տեղեկացրել է X–ի իր էջում։

Նա նշել է, որ անկախությունից ի վեր ՀՀ–ում կառուցված ամենամեծ հիդրոտեխնիկական կառույցն ավելի քան 80%-ով ֆինանսավորում է ֆրանսիական կողմը։

«Ընթացիկ ամփոփում Վեդիի ջրամբարի շինհրապարակում․ Անկախությունից ի վեր Հայաստանում կառուցված ամենամեծ հիդրոտեխնիկական կառույցն ավելի քան 80%-ով ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից։

Հայաստանում Ֆրանսիան ներդնում է իր միջոցներն այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---