Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանից

Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանից

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանից՝ կապված երկրների միջև հակամարտության հետ։

«Ադրբեջանի հետ ՀՀ սահմանը շարունակում է փակ մնալ։ Խորհուրդ է տրվում խուսափել հայ–ադրբեջանական արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա ցանկացած ուղևորությունից: Դա կապված է երկու երկրների միջև հակամարտության հետ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ այդ շրջաններում հյուպատոսական աջակցությունը խիստ սահմանափակ է:

Առանձին նշված է, որ պետք է խուսափել Նոյեմբերյան-Իջևան M16/H26 միջպետական ճանապարհով երթևեկելուց՝ կապված ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությամբ։

Նշվում է նաև, որ հայ-թուրքական սահմանը շարունակում է փակ մնալ` թեև իրականցվում են Երևան-Ստամբուլ չվերթեր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---