Եվրամիությունը չի կարողացել համաձայնեցնել ռուսական գազի դեմ պատժամիջոցները![]() 22 հունվարի 2025 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը շարունակում է ավելացնել հեղուկ բնական գազի ներմուծումը Ռուսաստանից, չնայած ռուսական բնական գազի դեմ պատժամիջոցներ համաձայնեցնելու ջանքերին։ Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում Եվրահանձնաժողովի տնտեսական հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը նշել է, որ այս հարցում ԵՄ-ն չի կարողացել միասնական դիրքորոշման հասնել։ «Բնական գազի հարցում մենք չկարողացանք համաձայնության գալ պատժամիջոցների շուրջ միասնականության բացակայության պատճառով. որոշ երկրներ հանդես եկան դեմ։ Սակայն մենք էապես նվազեցրել ենք մատակարարումները, այդ թվում՝ Հյուսիսային հոսքերում պայթյունների հետևանքով։ Միևնույն ժամանակ, տեսնում ենք, որ հեղուկ բնական գազի ներմուծումը միայն աճում է»,- նշել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Դոմբրովսկիսի խոսքով՝ չնայած առկա դժվարություններին, Եվրամիության պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ցույց են տալիս իրենց արդյունավետությունը և պետք է ընդլայնվեն։ «Պետք է ընդամենը միասնականություն և կամք դրսևորել»,- ընդգծել է հանձնակատարը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |